Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ահաբեկչական հարձակումն իրականացրել են 3 մահապարտներ

Ահաբեկչական հարձակումն իրականացրել են 3 մահապարտներ
29.06.2016 | 17:48

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչական հարձակումն իրականացրել են 3 մահապարտներ: Զոհերի թիվը հասել է 36-ի, վիրավորների մեծ մասը թեթև վիրավորումներ է ստացել, սակայն կան նաև ծանր վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը, նշելով, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աահաբեկչության կազմակերպիչների մասին խոսելիս նշել է, որ բոլոր հետքերը տանում են դեպի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն:

«Թեև ապացույցները մատնացույց են անում ԻՊ-ին, բայց այս հարցում աշխատանքները դեռ շարունակվում են»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ